Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Կրկնեց Սիմոն Ամանին

Կրկնեց Սիմոն Ամանին
18.02.2014 | 11:29

Մինչ այսօր Լեհաստանի պատվիրակների նվաճած չորս ոսկե մեդալների մեջ իր ծանրակշիռ ներդրումն ունի դահուկացատկորդ Կամիլ Ստոխը, ով անհատական հաշվարկում երկու ոսկու համար էլ «ապահովեց» լեհական գրանցում: Մեկ օլիմպիական խաղերի շրջանակում նման բան հաջողվել էր մեկ էլ շվեյցարացի Սիմոն Ամանին, ով նույնպես հանդես է գալիս Սոչիում: Սակայն բացառված չէ, որ Ստոխը երրորդ ոսկուն էլ արժանանա: Առջևում թիմային պայքարն է, իսկ լեհ դահուկացատկորդներն ընթացիկ տարում ուժեղագույնների մեջ բնավ էլ երկրորդական դիրքերում չեն:


ՄԱՐՏԻՆ ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 716

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ