Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Զուտ ճապոնական կրքեր

Զուտ ճապոնական կրքեր
20.02.2014 | 17:22

Ճապոնական Հոկայդո կղզու Նակատոնբեցու գյուղի 1900 բնակիչները բողոքել են Մուրակամիի «Վարիր իմ մեքենան» նովելում գյուղի անվանումն օգտագործելու դեմ` համարելով վիրավորական իրենց համար: Դժգոհության պատճառ է դարձել մեքենայի պատուհանից ծխախոտ նետելը. «Հավանաբար, Նակատոնբեցուում բոլորն այդպես են անում»: Նովելի գլխավոր հերոսը դերասան է, որ ճանապարհորդում է Նակատոնբեցու գյուղից 24-ամյա աղջիկ վարորդի հետ և պատմում է նրան իր կյանքի պատմությունը և հարաբերությունները մահացած կնոջ հետ: Նովելն առաջին անգամ հրատարակվել է անցյալ տարվա դեկտեմբերին։ Գյուղի բնակիչները դիմել են հրատարակչությանը և հեղինակին` նշելով, որ գյուղի 90%-ն անտառներ են, և նման նկարագրությունները չեն համապատասխանում իրականությանը: Բնակիչներին անհանգստացրել է, որ հայտնի գրողի ստեղծագործությունը կարող է բնակավայրի մասին սխալ կարծիք ստեղծել ամբողջ աշխարհի ընթերցողների շրջանում: Մուրակամին պատասխանել է, որ սիրում է Հոկայդոն և խոստացել, որ հրատարակման դեպքում գյուղի անունը կփոխվի:

Դիտվել է՝ 1203

Մեկնաբանություններ