Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Վիեննան՝ կյանքի համար լավագույն քաղաք

Վիեննան՝ կյանքի համար լավագույն քաղաք
22.02.2014 | 23:22

Mercer միջազգային վարկանիշային ընկերությունը հրապարակել է աշխարհի քաղաքների ամենամյա վարկանիշային աղյուսակը, որտեղ քաղաքները դասակարգվում են ըստ կյանքի որակի: Գնահատվել են 223 քաղաքներ: Հետազոտությունը հավակնորդներին գնահատել է 40 չափանիշով՝ գրում է բելգիական Le Soir պարբերականը: Եվրոպայի քաղաքները կայուն են քաղաքական ու տնտեսական առումներով և ունեն լավ ենթակառուցվածքներ, ուշադրություն են դարձնում հանգստի կազմակերպմանն ու առողջապահական համակարգին: Կյանքի համար լավագույն վայր է ընտրվել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան: Երկրորդ տեղում է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքը: Լավագույն տասնյակում են Մյունխենը (4-րդ հորիզոնական), Դյուսելդորֆը (6-րդ տեղ) ու Ֆրանկֆուրտը (7-րդ):

Դիտվել է՝ 1841

Մեկնաբանություններ