Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

ՈՒզում են ցավեցնել Ռուսաստանին

ՈՒզում են ցավեցնել Ռուսաստանին
11.03.2014 | 12:40

ՈՒկրաինայում ընթացող քաղաքական զարգացումների կապակցությամբ ամերիկյան հանրապետական սենատորները ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերին նամակ են ուղարկել միջազգային ֆուտբոլային ֆեդերացիային Ռուսաստանի անդամությունը դադարեցնելու պահանջով: Եթե սենատորների ձայնը դառնա լսելի, ապա այն աղետալի անդրադարձ կունենա ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնությունը Ռուսաստանում անցկացնելու վրա: Եթե զարգացումներն այսօրինակ ընթացք ունենան, ապա, ամենայն հավանականությամբ, առաջնությունն անցկացնելու իրավունքը կտրվի Անգլիային: Անկախ ամեն ինչից, սա շատ տխուր հեռանկար է: Իսկ միջազգային մեծածավալ միջոցառումները բոյկոտելու փորձ Միացյալ Նահանգներն ունի: Բավական է հիշել Մոսկվայի օլիմպիական խաղերը: Ճիշտ է՝ բոյկոտին բոյկոտով պատասխանեցին և ռուսները՝ ի դեմս Խորհրդային Միության ու սոցլագերը կազմած երկրների, սակայն այդ ամենից առավել տուժողը եղան սպորտն ու մարզական աշխարհը ներկայացնողները: Բնականաբար՝ մարզասերներիս հետ: Հետո էլ ասում են, թե սպորտը քաղաքականություն չէ:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 784

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ