Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Արտաշես Հովհաննիսյանի վերջին հրաժեշտը

Արտաշես Հովհաննիսյանի վերջին հրաժեշտը
18.03.2014 | 12:42

Մշակույթի նախարարությունը հայտնում է, որ Արտաշես Հովհաննիսյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա մարտի 18-ին, ժամը 12:00-14:00, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:

Տաղանդավոր բեմադրիչ, արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Արտաշես Հովհաննիսյանը մահացել է մարտի 16-ին՝ կյանքի 75-րդ տարում, երկարատև ու ծանր հիվանդությունից հետո:
Մեծ է Ա. Հովհաննիսյանի ավանդը հայ թատրոնի զարգացման գործում: Առաջիններից էր, ում շնորհիվ ժողովրդական թատրոնը և ինքնագործ արվեստը նոր որակի բարձրացվեց: Բեմադրել է տասնյակ ներկայացումներ, որոնցից են Ա. Պետրոսյանի «Ամազոններ», Պ. Շաֆֆերի «Մթին պատմություն», Ժան Անուի «Տորեադորների վալսը» պիեսները: Արտաշես Հովհաննիսյանին հատկապես մեծ ճանաչում բերեց Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» վիպակի բեմականացումը, որի համար 1984-ին արժանացավ ՀԽՍՀ պետական մրցանակի: Կյանքի վերջին տարիներին Ա. Հովհաննիսյանը հիմնել և ղեկավարել է Թեքեյան թատերախումբը:

Դիտվել է՝ 1402

Մեկնաբանություններ