ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«Երգող Հայաստան» մրցույթը նվիրվում է Կոմիտասի ծննդյան 145-ամյակին

«Երգող Հայաստան» մրցույթը նվիրվում է Կոմիտասի ծննդյան 145-ամյակին
02.04.2014 | 23:35

Ապրիլի 5-ից մայիսի 3-ը ՀՀ մարզերում, ԼՂՀ-ում և Երևանում կանցկացվի «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 7-րդ մրցույթը, որը նվիրվում է Կոմիտասի 145-ամյակին: Մասնակցելու համար ներկայացվել է 77 հայտ: Նախատեսվում են առաջին, երկրորդ, երրորդ կարգի մրցանակներ, ինչպես նաև սահմանված են խրախուսական մրցանակներ:

Մրցույթի շրջանակներում շուրջ 50 մանկական երգչախմբերի համար գրվել և կատարվել են խմբերգեր: Ստեղծագործությունները տպագրվել են «Մանկական խմբերգեր» ժողովածուում և տրամադրվել Երևանի, ՀՀ մարզերի և ԼՂՀ-ի մանկապատանեկան երգչախմբերին: Անցկացրել են մարզային խմբավարների մեկշաբաթյա վարպետության դասընթացներ, որի շրջանակներում վերապատրաստվել է շուրջ 200 խմբավար:
«Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթը անցկացվում է Մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի երաժշտական ընկերության և «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ:

Դիտվել է՝ 1118

Մեկնաբանություններ