ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Կարլա Բրունին կերգի Մոսկվայում

Կարլա Բրունին կերգի Մոսկվայում
04.04.2014 | 15:05

Հունիսի 2-ին Մոսկվայի միջազգային երաժշտական տանը տեղի կունենա Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կնոջ` երգչուհի Կարլա Բրունիի համերգը:

«Կարլա Բրունին համերգ կտա իր համաշխարհային այցերի շրջանակներում: Նա կկատարի ինչպես հայտնի, այնպես էլ` նոր երգեր: Տոմսերը կարժենան 1200-ից մինչև 7000 ռուբլի: Առայժմ հայտնի չէ` նրան կուղեկցի՞ իր ամուսինը` Նիկոլա Սարկոզին, թե՞ ոչ»,- հայտնել են համերգի կազմակերպիչները:
Կարլա Բրունին աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելներից է, 1997 թվականից գրում և կատարում է երգեր` ֆրանսերեն և իտալերեն լեզուներով, ինչպես նաև` անգլիալեզու պոետների բանաստեղծություններ: Կարլա Բրունին նկարահանվել է նաև կինոյում` «Կեսգիշերը Փարիզում»:

Դիտվել է՝ 1330

Մեկնաբանություններ