Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Փոքր ոսկին` տխուր սփոփանք

Փոքր ոսկին` տխուր սփոփանք
09.04.2014 | 14:18

69 կիլոգրամ քաշային կարգում նախօրեին Վանիկ Ավետիսյանի նվաճած մեծ և փոքր արծաթե մեդալներից հետո երեկ մրցահարթակ ելավ Հայաստանի ազգային հավաքականի վերջին տարիների լիդեր Տիգրան Մարտիրոսյանը, ում ընկերակցում էր նույն 77 կգ քաշային կարգում հանդես եկած Առաքել Միրզոյանը: Առաքելն ունեցավ ավելի քան համեստ ելույթ` բավարարվելով տասներորդ տեղով` երկամարտում ցույց տալով 322 կգ արդյունք: Ինչ վերաբերում է Տիգրանին, իր համար նկատելիորեն ցածր 157 կիլոգրամով մարզիկը թեև դարձավ պոկում վարժության ոսկե մեդալակիր, ցավոք չկարողացավ հաջողությունը զարգացնել պոկում վարժությունում, ինչն արտահայտվեց և երկամարտում: 342 կիլոգրամով մեր մարզիկը չորրորդն էր: Մանրամասները տես թերթի հերթական համարում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 831

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ