ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Կլիչկոն չի ցանկանում, որ իր մարտը դիտեն ռուսաստանցի երկրպագուները

Կլիչկոն չի ցանկանում, որ իր մարտը դիտեն ռուսաստանցի երկրպագուները
20.04.2014 | 13:47

Բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի առաջիկա մարտը չի հեռարձակվի ռուսական հեռուստատեսությամբ: Այդ մասին Կլիչկոն գրել է իր թվիթերյան էջում: «Ռուսաստանում բռնցքամարտի երկրպագուները չեն դիտի ապրիլի 26-ի իմ մարտը հեռուստատեսությամբ: Ավելի լավ է սպորտը միացնի, ոչ թե բաժանի մեր ժողովուրդներին, ինչպես այժմյան քարոզչությունն է անում»,- գրել է Վլադիմիր Կլիչկոն:

Նշենք, որ ապրիլի 26-ին Վլադիմիր Կլիչկոն կմենամարտի ավստրալացի Ալեքս Լեապայի հետ:

Դիտվել է՝ 574

Մեկնաբանություններ