ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Տավուշի մարզպետն էլ հեռացավ. ի՞նչ են հիշելու տավուշցիները նրանից հետո

Տավուշի մարզպետն էլ հեռացավ. ի՞նչ են հիշելու տավուշցիները նրանից հետո
15.05.2014 | 12:44

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա այլևս մարզպետ չէ: Հանրապետական Ղուլարյանը կանցնի այլ աշխատանքի, թեև Հովիկ Աբրահամյանը չի նշել, թե կոնկրետ ինչ աշխատանքի մասին է խոսքը:
Արմեն Ղուլարյանը Տավուշի մարզպետ է նշանակվել 1999-ի փետրվարի 26-ին: Նա 15 տարուց ավելի ղեկավարում էր Տավուշի մարզը: Այս մարզը Հայաստանի աղքատ մարզերից մեկն է: Այստեղից արտագաղթողները կամ արտագնա աշխատանքի մեկնողները բավականին մեծ թիվ են կազմում: Նրանց մեծ մասը հատկապես Ռուսաստան է մեկնում: Իջևանում երիտասարդության թիվը նվազել է, իսկ միայնակ տարեցների թիվը` ավելացել: Աշխատանք չկա: Իջևան վերջին այցելությանս ժամանակ տեղեկացա, որ աշխատանքի տեղավորման համար 2000 դոլար են պահանջում տարբեր հիմնարկներում: Վիճակն ավելի վատ է մարզի այլ բնակավայրերում: Արմեն Ղուլարյանը իջևանցի է, բայց չսիրվեց իր համաքաղաքացիների կողմից: Նա, կարելի է ասել, ոչինչ չարեց իր քաղաքի, իր մարզի համար: Որևէ գաղափար, ծրագիր, որը կծառայեր մարզի բնակչության կյանքի փոքր-ինչ բարելավմանը, որևէ նախաձեռնություն, որը Տավուշի մարզը մի քայլ առաջ կտաներ` շարունակ հետքայլի ընթացքի հարկադրանքի մեջ թողնելու փոխարեն: Մինչ այս Իջևան այցելություններիս ժամանակ հաճախ հետևյալ հարցն եմ լսել. «Երևաններում ի՞նչ են խոսում, ձեն-ձուն չկա՞, Արմենին չե՞ն հանում»:
Արմենին «հանեցին» արդեն: Նա հրաժականի դիմում է ներկայացրել, թեև պարզ է, որ 15 տարի մարզպետի աթոռին կառչած մեկը կամովին հրաժարական չէր տա: Ի՞նչ են հիշելու տավուշցիները և առանձնապես` իջևանցիները նրա մասին:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2328

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ