Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Մալթայում ավարտվեց տասնյոթ տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը

Մալթայում ավարտվեց տասնյոթ տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը
22.05.2014 | 17:02

Մալթայում ավարտվեց տասնյոթ տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Եզրափակիչ դուրս եկած Անգլիայի ու Նիդեռլանդների ընտրանիները ոչ ոքի (1:1) խաղացին խաղի հիմնական ու լրացուցիչ ժամանակում: Նշանակված հետխաղյա տասնմեկմետրանոցներում առավել դիպուկ էին կղզիաբնակ պատանիները (4:1), որոնք էլ դարձան առաջնության հաղթող: Ի դեպ, տարիքային այս խմբի Անգլիայի ընտրանին նմանատիպ հաջողության էր հասել նաև 2010 թվի առաջնությունում ու դարձյալ՝ նույն մարզչի ղեկավարությամբ:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 898

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ