Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Համլետի դերում Վարդան Մկրտչյանն է

Համլետի դերում Վարդան Մկրտչյանն է
26.05.2014 | 19:06

Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը բեմականացնում է Վիլյամ Շեքսպիրի «Համլետ» ողբերգությունը: Համլետի դերում թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն է: Ֆեսյբուքյան իր էջում նա գրել է. «Մեր խումբն իրականացրել է մեծ աշխատանք, հավաքված է հրաշալի դերասանական և տեխնիկական կազմ, որոնց համատեղ աշխատանքը կարող եք վայելել 2014-ի մայիսի 30-ից մինչև հունիսի 15-ը»:

Հավելենք, որ բեմադրության հեղինակը Վիգեն Չալդրանյանն է:

Դիտվել է՝ 1123

Մեկնաբանություններ