Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ռուս հոկեյիստները` աշխարհի չեմպիոն

Ռուս հոկեյիստները` աշխարհի չեմպիոն
27.05.2014 | 12:07

Բելառուսում ավարտված հոկեյի աշխարհի առաջնությունը պսակվեց ռուս հոկեյիստների փայլուն հաղթանակով, ովքեր ոչ մի պարտություն չկրեցին և իրավամբ նվաճեցին աշխարհի չեմպիոնի կոչումը: Հետաքրքրական է, որ սա փայլուն հաղթանակ էր Սոչիի օլիմպիական խաղերում կրած պարտությունից հետո և պարտությունից հաղթանակ ընկած ժամանակահատվածը զատվում է ընդամենը երկու ամսով:

Գալով գլխավոր մարզիչ Զինետուլա Բիլյալետդինովին փոխարինման` Օլեգ Զնարոկը համարձակ գնաց փոփոխությունների` իր նախորդի գերաստղային հավաքականում համարձակորեն տեղ տալով ռուսական ակումբներում հանդես եկող հոկեյիստներին, ովքեր թիմի կեսը կազմեցին: Իմաստ չունի հերթով անդրադառնալ ռուսների բոլոր մրցակիցներին, բայց որ չեմպիոնության տանող ճանապարհին նրանց դեմ անզոր եղան ԱՄՆ-ի, Շվեդիայի (փոքր եզրափակչում սկանդինավները հաղթեցին չեխերին ու արժանացան բրոնզե մեդալների), Ֆինլանդիայի ընտրանիները (վերջիններս` երկու անգամ, ընդ որում` եզրափակչում ավելի քան համոզիչ 5:2 հաշվով), փաստ է: Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընտրանին բարձրագույն այս տիտղոսին վերջին անգամ արժանացել էր երկու տարի առաջ, իսկ ընդհանրապես սա նրանց հինգերորդ չեմպիոնական տիտղոսն էր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 678

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ