ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Վինգ- Չունի՝ հնագույն ու քիչ հայտնի մարտարվեստներից մեկի ցուցադրական ելույթը

Վինգ- Չունի՝ հնագույն ու քիչ հայտնի մարտարվեստներից մեկի ցուցադրական ելույթը
06.06.2014 | 12:24

«Ժայռ» ՀԵՀԿ-ը տեղեկացնում է, որ այս շաբաթ օրը` ժամը 14:00-ին, քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող նախկին Կոմայգու տարածքում կանցկացվի Վինգ- Չունի՝ հնագույն ու քիչ հայտնի մարտարվեստներից մեկի ցուցադրական ելույթը և բաց դասը՝ «Տարբերվի՛ր. Եղի՛ր համարձակ» կարգախոսով, ֆլեշ-մոբերի շարքի շրջանակում:

«Ժայռ» ՀԵՀԿ-ը ստեղծել է 2001 թ. Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հիմնադիր, ՊՆ ռազմական ինստիտուտի նախկին պետ Ալեքսան Մինասյանը: Կազմակերպության հիմնական նպատակն է՝ պայքարել երիտասարդության շրջանում հասարակական խնդիրների հանդեպ անտարբերության դեմ, երիտասարդների մեջ սերմանել հայրենասիրության գաղափարը, նպաստել երիտասարդների՝ հասարակական գործընթացներում ներգրավվածության մակարդակի բարձրացմանը:

Դիտվել է՝ 947

Մեկնաբանություններ