Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Ո՞վ է «Երգիչ Աֆոյի» տանիքը

Ո՞վ է «Երգիչ Աֆոյի» տանիքը
01.07.2014 | 00:22

Հայաստանի արդարադատության համակարգում պարբերաբար տեղի ունեցող զարմանահրաշ իրադարձությունները կարծես վաղուց ոչ մեկին էլ չեն զարմացնում: Իրոք, ում կարելի է այսօր զարմացնել, եթե հանկարծ պարզվում է, որ ծանր հանցագործության համար երկար տարիների դատապարտված հանցագործն ընդամենը մի քանի տարի հետո հայտնվում է ազատության մեջ: Եվ ընդհակառակը՝ ակտիվիստը, քաղաքական գործիչը կարող է երկար տարիներ հայտնվել ճաղերի հետևում: Օրինակները բազմաթիվ են, և այս իրողությունը փոփոխվելու միտում չունի: Ասվածի ապացույցն է նաև հավաստի այն լուրը, թե մոտ օրերս մեր «փառապանծ» իրավապահները պատրաստվում են ազատ արձակելու ժամանակին մեծ աղմուկ հանած, ներկայիս ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձ նախապատրաստած խմբի անդամ Ռաֆայել Մասումյանին, ով ավելի շատ հայտնի է «Երգիչ Աֆո» մականվամբ: Վերջինս դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման, սակայն պատիժը կրել է ընդամենը 5 տարի: Բնականաբար, նման որոշումները չեն ընդունվում առանց վերևներից ստացած «դաբրոյի»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2585

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ