Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Կովկասյան մշակութային փառատոնը` Կորեայում

Կովկասյան մշակութային փառատոնը` Կորեայում
07.07.2014 | 17:35

Կորեայում առաջին անգամ անցկացվող Կովկասյան մշակութային փառատոնին մասնակցում է նաև Հայաստանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարությունից, մեկ շաբաթ տևող փառատոնին Կորեայի Սեուլ և Բուսան քաղաքներում հայկական արվեստը, երաժշտությունը, ժողովրդական երգն ու պարը ներկայացնում են Թաթուլ Ալթունյանի անվան երգի և պարի պետական անսամբլը, «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազ խումբը և նկարիչ-քանդակագործ Արարատ Սարգսյանը: Համերգներն անցկացվում են ոչ միայն քաղաքների սրահներում, այլև բացօթյա՝ փողոցներում, և ուղեկցվում Հայաստանի վերաբերյալ տարբեր ցուցահանդեսներով:

Փառատոնի մեկնարկից առաջ՝ հուլիսի 4-ին, Կորեայի արտգործնախարարությունում ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության կառավարությունների միջև մշակույթի, սպորտի և կրթության բնագավառներում համագործակցության մասին:

Դիտվել է՝ 941

Մեկնաբանություններ