ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ռուսաստանը կբողոքարկի Հաագայի դատարանի որոշումը

Ռուսաստանը կբողոքարկի Հաագայի դատարանի որոշումը
28.07.2014 | 14:43

Ռուսաստանը մտադիր է բողոքարկել Հաագայի դատարանի որոշումը՝ ЮКОС-ի բաժնետերերի հայցով: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «ռուսական կողմը և այն գերատեսչությունները, որոնք ներկայացնում են Ռուսաստանն այդ դատավարությունում, միանշանակ կօգտագործեն բոլոր առկա իրավական հնարավորությունները սեփական դիրքորոշումը պաշտպանելու համար»: Լավրովը նաև ասել է, թե դատավարությունն ավարտված չէ, քանի որ նրանում նախատեսված են նաև բողոքարկման հնարավորություններ:
Հիշեցնենք, որ Հաագայի դատարանը մոտ տասը տարի տևած դատավարության արդյունքում տուժող է ճանաչել ЮКОС ընկերությանը: Դատարանի որոշմամբ Ռուսաստանը 50 մլրդ դոլար պետք է վճարի ЮКОС-ին:

Դիտվել է՝ 1997

Մեկնաբանություններ