Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Սպասում են դատավճռին

Սպասում են դատավճռին
07.09.2014 | 14:21

Վաղը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի անցյալ տարի, նոյեմբերի 5-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում հեղափոխության ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանի և նրա համախոհների գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանին և նրա համախոհներ Ալեք Պողոսյանին, Վարդան Վարդանյանին, Շահեն Հարությունյանին, Հայկ Հարությունյանին, Մկրտիչ Հովհաննիսյանին, Լիպարիտ Պետրոսյանին, Ավետիս Ավետիսյանին, Արմեն Հովհաննիսյանին, Միսակ Առաքելյանին, Սևակ Մնացականյանին, Արթուր Մարգարյանին, Վահե Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ («Խուլիգանություն») հոդվածով:

Առաջիկա դատական նիստում կհրապարակվի Շանթ Հարությունյանի և նրա համախոհների մեղադրական եզրակացությունը:
Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզան Բադալյանը, irates.am-ի հետ զրույցում ձեռնպահ մնաց ասելու, թե ինչ քայլեր են պատրաստվում անելու իրենք առաջիկայում: Նա տեղեկացրեց միայն, որ սպասում են դատավճռին:

Դիտվել է՝ 1896

Մեկնաբանություններ