ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Աշխատավարձ անգործության դիմա՞ց

Աշխատավարձ անգործության դիմա՞ց
12.09.2014 | 12:12

Ռուսական «Զենիթի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո էլ Լուչանո Սպալետին շարունակում է օգտվել ակումբի «կերակրամանից»` յուրաքանչյուր ամիս ստանալով երեք հարյուր հազար եվրո ֆինանսական ներարկում: Նրա հետ հեռացած Մարկո Դոմենիկինին, Ալբերտո Բարտոլին ու Դանիելե Բալդինին նույնպես այս նախանձելի կարգավիճակում են: Թե ինչու է սա այսպես, պատճառը իտալացի մասնագետների հետ կնքած պայմանագրում տեղ գտած իրավաբանական կազուսն է: Ձևականորեն նրանք շարունակում են մնալ ակումբի հաստիքացուցակում: Իհարկե, անբավարար արդյունքի համար մարզչից ու նրա օգնականներից հրաժարված ակումբի ղեկավարությունը ժամանակին փորձել է հասնել այն բանին, որ միակողմանիորեն խզվի պայմանագիրը, սակայն Սպալետին հրաժարվել է դրանից, ու ստացվել է այնպես, որ եթե որևէ սողանցք չգտնվի, ապա ռուսները մինչև 2015-ի հունիսը ստիպված են կանոնավորապես վճարել իրականում չաշխատող մասնագետին: Հիմա սա աշխատավարձ է անգործության համա՞ր, թե՞ հատուցում սեփական բթության պատճառով, այս մեկում էլ ինքներդ կողմնորոշվեք:
Սակայն հարցը ունի նաև մեկ այլ, շատ ավելի նուրբ կողմ, որն անհամեմատ ծանր կարող է նստել ակումբի վրա, քան երեք ու ավելի միլիոն եվրոն ջուրը թափելը: Բանն այն է, որ, սկսած 2016-ից, ակումբն անցնելու է ինքնաբավության (ինքնածախսածածկման)` չօգտվելով հովանավորների ֆինանսական շռայլ ներարկումներից (հիշեցնենք, որ «Զենիթի» գլխավոր հովանավորն ամենազոր «Գազպրոմն» է), ինչը ՖԻՖԱ-ի արդարացի խաղի պահանջներից է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 678

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ