Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

«Սա Հայաստանի խարանն է»

«Սա Հայաստանի խարանն է»
30.09.2014 | 16:55

Վաղը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դատավարությունը: Այդ օրը ճառերով հանդես կգան պաշտպանները:

Այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ, իրավապաշտպան, Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն իր խոսքում անդրադարձել է Սյունիքի մարզպետի նշանակմանը և զուգահեռներ անցկացրել Շանթ Հարությունյանի և նրա ընկերների նկատմամբ առաջադրված պատժաչափին. «Երբ իմացա, որ Սուրիկ Խաչատրյանին նշանակել են, մտքումս միայն հայհոյանքներ էին: Այդ նշանակումը հերթական բացահայտիչն է, որով կորցնում ենք պետություն, արժանապատվություն: Մի դեպքում օրինական է դիտվել Խաչատրյանների «ինքնապաշտպանությունը», իսկ մյուս կողմից՝ անչափահաս Հարությունյանի գործողությունները, որը ցանկացել է ընդամենը պաշտպանել իր հորը և նրա գաղափարական ընկերներին, պետության կողմից դիտվում է հակաօրինական և նրա համար մեղադրողը պահանջում է 5 տարվա ազատազրկում: Իրավաբան կոչվածները թող լուրջ դեմքով բացատրեն՝ ինչ է սա նշանակում: Սա Հայաստանի խարանն է»: Իրավապաշտպանը մտահոգություն է հայտնել, որ այսուհետ օրինական են դիտվելու Սուրիկ Խաչատրյանի, հակաօրինական՝ Շանթի և նրա ընկերների գործողությունները:
Ինչ վերաբերում է այն բանին, որ քաղաքական ուժերը ցուցաբերել են պասիվություն, նա նշել է, որ ամեն մի քաղաքական ուժ քաղբանտարկյալ է ճանաչում միայն յուրայիններին:

Դիտվել է՝ 1857

Մեկնաբանություններ