Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Ֆրանկֆուրտում սկսվել է գրքի 66-րդ տոնավաճառը

Ֆրանկֆուրտում սկսվել է գրքի 66-րդ տոնավաճառը
08.10.2014 | 12:10

Մայնի Ֆրանկֆուրտում տեղի է ունեցել Գրքի միջազգային տոնավաճառի բացման հանդիսավոր արարողությունը: Այս տարի տոնավաճառին ներկայացված է 100 երկրի տաղավար։ Այցելուների համար տոնավաճառը բաց կլինի հոկտեմբերի 8-ից։ Նախատեսվում է, որ տոնավաճառը կունենա մինչև 300000 հյուր և մոտ 1000 հեղինակ աշխարհի տարբեր երկրներից։
Տոնավաճառի ծրագրում ներառված է 3.500 միջոցառում՝ շնորհանդեսներ, գրական ընթերցումներ, հանդիպումներ հեղինակների հետ, քննարկումներ։
Այս տարի ևս Հայաստանը մեծ տաղավար ունի Գրքի միջազգային տոնավաճառում:
Ֆրանկֆուրտյան գրքի փառատոնը կավարտվի հոկտեմբերի 12-ին։

Դիտվել է՝ 955

Մեկնաբանություններ