Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Կարուանան միանձնյա առաջատարն է

Կարուանան միանձնյա առաջատարն է
10.10.2014 | 13:32

Այս օրերին Բաքվում անցկացվում է շախմատային մեծ մրցաշար, որը բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում նաև նրանով, որ մասնակիցների մեջ է ընթացիկ տարում մեծ վերելքով հանդես եկող շախմատային երիտասարդ հանճարներից մեկը՝ Ֆաբիանո Կարուանան: Հետևում է մնացել մրցաշարային վեց տուր, չորսուկես միավորով իտալացին շարունակում է հաղթարշավը:
Հետաքրքրական է, որ բոլորովին վերջերս վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնական տեղափոխված տաղանդավոր գրոսմայստերը շատ մեծ արագությամբ «հալեցնում» է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենից հետ մնալը: Նրանք միմյանցից արդեն տասներկու նիշի հեռավորության վրա են:
Երեկ Կարուանայի մրցակիցն էր Դմիտրի Անդրեյկինը, ով նախօրեին պարտություն էր կրել Ռուստամ Կասիմջանովից՝ վերջինիս հնարավորություն տալով մոտենալու առաջատարներին:
Նկատենք, որ Բաքվում մեծ վերելքով է հանդես գալիս նաև իսրայելցի գրոսմայստեր Բորիս Գելֆանդը, որը Ֆաբիանո Կարուանայի հետ խաղացել է ոչ-ոքի ու չորս միավորով երկրորդ հորիզոնականում է: Երեկվա նրա մրցակիցը Կասիմջանովն էր, ում պես երեքուկեսական միավոր ունեն ամերիկացի Հիկարու Նակամուրան ու ազերի Թեյմուր Ռաջաբովը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 666

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ