Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Վրաստանում Աֆրիկայից ժամանածների նկատմամբ կարանտին է սահմանված

Վրաստանում Աֆրիկայից ժամանածների նկատմամբ կարանտին է սահմանված
19.10.2014 | 14:45

Արևմտյան Աֆրիկայից Վրաստան ժամանած 84 հոգուց մի քանիսը գտնվում են հսկողության տակ՝ Էբոլայի հնարավոր տարածումը կանխելու նպատակով: Այս մասին հայտարարել է Վրաստանի հիվանդությունների և հասարակության առողջության վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Պաատա Իմնաձեն: Վերջինիս խոսքով վերջին երեք ամիսներին Արևմտյան Աֆրիկայից Վրաստան է ժամանել 84 մարդ, որոնց մեծ մասը եկել է Նիգերիայից: «21-օրյա պարտադիր կարանտինից հետո մեծ մասի նկատմամբ հսկողությունը հանվել է»,- ասել է Իմնաձեն: Վերջինս նշել է, թե այս պահին բժիշկների հսկողության տակ են գտնվում միայն մի քանիսը: Նախնական տվյալներով` նրանք առողջ են, սակայն կարանտինի փուլը նրանց համար դեռևս չի ավարտվել:
Վրաստանի իշխանությունները մշակել են ծրագիր Էբոլայի ներթափանցումը կանխելու նպատակով և գործողությունների ծրագիր՝ վիրուսի հայտնաբերման դեպքում: Սահմանված է ժամանողների պարտադիր գրանցում՝ այն երկրներից, որտեղ հայտնաբերվել են Էբոլայի վիրուսի վարակման դեպքեր:

Դիտվել է՝ 1639

Մեկնաբանություններ