Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Առաջատար եռյակն անփոփոխ է

Առաջատար եռյակն անփոփոխ է
11.11.2014 | 12:26

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության տաներեքերորդ տուրում այս մրցաշրջանում իր առաջին պարտությունը կրեց առաջատար «ՈՒլիսը»՝ 0:3 հաշվով զիջելով «Միկային»: 3։0 արդյունքն է գրանցվել նաև «Փյունիկ»-«Արարատ» դիմակայությունում: Բավական լարված է եղել Գյումրիում տեղի «Շիրակի» հետ «Ալաշկերտի» հանդիպումը: Այստեղ գրանցվել է 1:1 արդյունք: Ի դեպ` նշանակվել է երկու տասնմեկմետրանոց, ցույց է տրվել երկու կարմիր քարտ: Այնպես որ` հանդիպումն անցել է երկու թվի նշանաբանով: Օրվա երկրորդ հանդիպումը նույնպես լարված ընթացք է ունեցել: «Բանանց»-«Գանձասար» խաղում վեց անգամ են գրավվել դարպասները՝ երկու կողմից հավասար՝ երեքական անգամ: Տասներեքերորդ տուրը առաջատար եռյակի դասավորության մեջ փոփոխություններ չի բերել: Նախկինի պես «ՈՒլիսն» առաջին հորիզոնականում է։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 629

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ