Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Առաջինը Սերենա ՈՒիլյամսն է

Առաջինը Սերենա ՈՒիլյամսն է
11.11.2014 | 12:27

Հրապարակվել է մեծ թենիսի կանանց ուժեղագույն տասնյակի նոր աղյուսակը: 8485 միավորով այն վստահորեն գլխավորում է Միացյալ Նահանգները ներկայացնող Սերենա ՈՒլյամսը: Երկրորդը ռուս Մարիա Շարապովան է, երրորդը` ռումինուհի Սիմոնա Հալեպը: Նկատենք, որ աղյուսակի առաջին ութ հորիզոնականներում գտնվողները պահպանել են իրենց դիրքերը: Նախկինի համեմատ միակ նոր դեմքը Սլովակիան ներկայացնող Դոմինիկա Ցիբուլկովան է, ով էլ եզրափակում է տասնյակը, իսկ տասներորդում եղած Անգելիկա Կերբերը (Գերմանիա) ունեցել է մեկ քայլի առաջընթաց:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 777

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ