ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Էնիո Մորիկոնեի երաժշտությունը` օպերային թատրոնում

Էնիո Մորիկոնեի երաժշտությունը` օպերային թատրոնում
15.11.2014 | 11:54

Հայաստանում առաջին անգամ կհնչի աշխարհահռչակ իտալացի կոմպոզիտոր, գործիքավորող և դիրիժոր Էննիո Մորիկոնեի երաժշտությունը: Համերգը կազմակերպում է Օպերայի աջակցման հիմնադրամը «Համերգ ճեմասրահում» նախագծի շրջանակում:

Էնիո Մորրիկոնեն երաժշտություն է գրել ավելի քան 500 ֆիլմերի և հեռուստասերիալների համար, որոնցից 60-ը օսկարակիր են: 2007-ին «Օսկար» է ստացել կինեմատոգրաֆիայի մեջ մեծ ավանդի համար։ 1987-ին «Անձեռնմխելիները» կինոնկարի երաժշտության համար արժանացել է «Ոսկե գլոբուս» և «Գրեմմի» մրցանակների։
Մորիկոնեի երաժշտությամբ կինոնկարներից արժանի են հիշատակման «Մի անգամ Ամերիկայում», «Դեկամերոն», «Պրոֆեսիոնալ», «Մալենա» և շատ այլ ֆիլմեր: Նա նաև բազմաթիվ դասական ստեղծագործությունների հեղինակ է:
Համերգը տեղի կունենա Օպերային թատրոնի Հանդիսությունների սրահում` դեկտեմբերի 6-ին, ժամը 19:00-ին:

Դիտվել է՝ 875

Մեկնաբանություններ