Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Հո չէի՞ն ասելու` ձախողվել ենք

Հո չէի՞ն ասելու` ձախողվել ենք
21.11.2014 | 11:58

Մրցավարական կամայականությունների դեմն առնելու նպատակ ունի մրցումների ժամանակ տեսանկարահանող սարքեր օգտագործելու` ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությունը: Պաշտոնապես այն կգործադրվի 2015 թվականից` սկսած Լիմայում կայանալիք աշխարհի պատանեկան առաջնությունից: Ինչ վերաբերում է վերջերս Ալմաթիում կայացած մեծահասակների ծանրամարտի աշխարհի առաջնությանը, որտեղ մեր ընտրանիները թիմային հաշվարկում գրավեցին տասնվեցերորդ (տղամարդիկ) ու երեսուներեքերորդ (կանայք) տեղերը, ինչպես և սպասվում էր, մարզիչները գոհ են մնացել ելույթներից ու շատ էլ ճիշտ են արել. բա հո չէի՞ն ասելու` ձախողվել ենք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 573

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ