ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Իշխանության ու ընդդիմության «տունտունիկը»

Իշխանության ու ընդդիմության «տունտունիկը»
03.12.2014 | 17:37

Եռյակը պնդում է, որ իր առաջադրած 12 պահանջներից առաջնայինը Ընտրական օրենսգրքի բարեփոխումներն են և իշխանության հետ խոսելու թեմա ունի միայն այդ հարցով: Իշխանությունը զարմանալիորեն հանդուրժող գտնվեց ու վարչապետի շուրթերով իր համաձայնությունը տվեց:

Հետո հայաստանյան քաղաքական դաշտում տեսանք այն, ինչին սովոր ենք, սովորական է դարձել ինքնանպատակությունը: Իշխանությունն ու եռյակը ընտրական բարեփոխման մասին չբանակցեցին, փոխզիջումների չգնացին, փոխարենը՝ խորհրդարանը քննարկեց ու մերժեց ընդդիմության առաջարկը, որով նախատեսվում է հարյուրտոկոսանոց անցում համամասնական ընտրահամակարգին:
Համաձայնեք՝ սա նորմալ գործելաոճ չէ, ընդ որում՝ երկուստեք:
Եթե իշխանությունը մտադիր էր ընդդիմության հետ քննարկելու ընտրական բարեփոխումների հարցը, ապա հարկ չկար կտրուկ մերժելու եռյակի առաջարկները: Կարելի էր հենց խորհրդարանական քառօրյայում հանգել որոշակի կոմպրոմիսների, եթե դրանց ցանկությունը, իհարկե, կա: Մյուս կողմից՝ եթե եռյակն իսկապես ուզում էր ընտրական բարեփոխումներ, կարելի էր հարցի խորհրդարանական քննարկումները հետաձգել՝ մինչև բանակցությունները կայանային: Ի վերջո, հենց վաղն ընտրություններ չէին կայանալու և ԸՕ-ի բարեփոխումների հարցում կարելի էր մի փոքր սպասել:
Քաղաքական համակարգի երկու կողմերն էլ նման բան չարեցին, ինչը վկայում է գործընթացների իմիտացիոն բնույթի մասին:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1340

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ