ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ո՞վ է հաջորդը

Ո՞վ է հաջորդը
10.12.2014 | 17:55

Երկու օր առաջ «Գետափ» պանդոկում ճաշելուց հետո ծեծված ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանին և Ռազմիկ Պետրոսյանին այսօր ավելացել է «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության անդամ Սուրեն Սարգսյանը. նա այժմ «Էրեբունի» բժշկական կենտրոնում է գանգուղեղային վնասվածքով, վիճակը կայուն է, առողջությանը վտանգ չի սպառնում։ Սուրեն Սարգսյանն իր հետ պատահածը ազատամարտիկներին լռեցնելու փորձ է որակել՝ ընդգծելով, որ չեն վախենում ու հանձնվել ևս չեն պատրաստվում։
«Ազատամարտիկների դաշինք»-ը տարածել է հաղորդագրություն, նշելով, որ տեղի ունեցածն ուղղված է դաշինքի գործունեության դեմ և հերթական անգամ նպատակ ունի ահաբեկման միջոցով լռեցնելու ապօրինությունների դեմ ձայն բարձրացնող ազատամարտիկներին: «Նմանատիպ յուրաքանչյուր փորձ դատապարտված է ձախողման, և կոչ ենք անում մարտական ընկերներին վաղը՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 12-ին, հավաքվել Առնո Բաբաջանյանի արձանին հարակից տարածքում՝ հետագա անելիքները համատեղ որոշելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։

Դիտվել է՝ 1749

Մեկնաբանություններ