Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Մեծերը մեծ են իրենց մեծ լինելով

Մեծերը մեծ են իրենց մեծ լինելով
16.12.2014 | 12:13

Համաշխարհային սպորտում անցնող շաբաթը գրանցեց հերթական բարձունքի նվաճումը: Բասկետբոլային «Լոս Անջելես Լեյքերսի» պաշտպան Կոբե Բրայանտը NBA-ի պատմության մեջ լավագույն ռմբարկուների ցուցակում առաջ անցավ լեգենդար Մայքլ Ջորդանից` հավաքելով 32310 միավոր:
«Ես շնորհավորում եմ Կոբեին նրա համար, որ հաղթահարեց այդ սահմանագիծը: Ակնհայտ է, որ նա մեծագույն մարզիկ է, ով խստորեն պահպանում է պրոֆեսիոնալ էթիկայի նորմերը և կրքոտ սիրում է բասկետբոլը: Այս տարիների ընթացքում ես հաճույքով եմ հետևում նրա աճին ու անհամբերությամբ եմ սպասում նրա նոր նվաճումներին»,- ասել է լեգենդար մարզիկը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 664

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ