Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Երիցյանի սեղանից` Արգամիչի սեղանին

Երիցյանի սեղանից` Արգամիչի սեղանին
16.01.2015 | 03:13

Ըստ կառավարության մեր աղբյուրների` վերջին օրերին անչափ ջերմացել են Սերժ Սարգսյանի «մարդու» համարում ունեցող «սուպերնախարար» Արմեն Երիցյանի և Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները: Արմեն Երիցյանը ջանք ու եռանդ չի խնայում Արգամիչի մեծարման գործում։ Ըստ ԱԻՆ աշխատակիցների, տարվա ավարտին իրենց մոտ ժամանած Հովիկ Աբրահամյանին Երիցյանն այնպես է ընդունել, այնպես է նախապատրաստվել այդ «սակրալ» արարողությանը, որպես թե երկրի նախագահին է ընդունում. «Էդպես հեչ Սերժ Սարգսյանին չի ընդունում, էդպես մենակ Աստծուն են ընդունում»: Ի դեպ, այդ ընդունելությունն անչափ շոյել է Հովիկ Արգամիչի «փափուկ» ինքնասիրությունը: ՈՒ սա դեռ ամենը չէ: Ըստ ԱԻՆ նույն աղբյուրի` տարվա մեկնարկը նույնպես «առանձնացել» է նրանց հարաբերություններում: Իրենք ահազանգ են ստացել, թե կառավարությունում ասես հրդեհ է: ՈՒ մեքենաների մեկ դյուժին շարասյուն են ուղարկել, որ հանկարծ կառավարությունն ու յուր «թանկ մասունքները» չայրվեն, վերջանան հայոց մեջ: Հրշեջ մեքենաների «բատալիոնը» գնացել-տեսել է` առանձնապես բան չկա, ընդամենը թեթև «գոլորշի» է բարձրանում կառավարության շենքից: Թողել-հետ են եկել: «Կարեն Ավագյանին պետք է ուղարկեիք»,- կատակեցինք մենք։ «Չէ՛, նույնիսկ նրա համար հանգցնելու բան չկար, բայց զատո Արգամիչն իմացավ, թե ինչքան նվիրված է իրեն մեր նախարարը»:

Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 710

Մեկնաբանություններ