Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Պատմությունը նույնությամբ կրկնվեց

Պատմությունը նույնությամբ կրկնվեց
10.02.2015 | 12:49

Հասարակածային Գվինեայում ավարտվեց աֆրիկյան ազգերի գավաթի ֆուտբոլի առաջնությունը: Եզրափակչում մրցեցին Կոտ դ’Իվուարի ու Գանայի ընտրանիները: Հանդիպման հիմնական ժամանակը կողմերից և ոչ մեկին առավելություն չտվեց, նույնը եղավ և լրացուցիչում: Փոխարենը գոլերի իսկական հեղեղ էր հետխաղյա տասնմեկմետրանոցներում: Հանդիսատեսն ամբողջության մեջ տեսավ դարպասի տասնհինգ գրավում, որտեղ առավել հաջողակ եղան կոտդիվուարցիները` 8:7: Սա նրանց երկրորդ խոշոր նվաճումն է այս առաջնությունների պատմության մեջ: Հետաքրքրական կլինի հիշել, որ «փղերն» իրենց առաջին հաջողությունն ունեցել են 1992 թվականին: Այն ժամանակ էլ նրանց մրցակիցները եղել են գանացիները, այն ժամանակ էլ հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով, ու հաղթողը որոշվել է տասնմեկմետրանոցներով: Միակ տարբերությունն այն է, որ այն ժամանակ գանացիները պարտվել են 10:11 հաշվով:
Առաջնության լավագույն խաղացող է ճանաչվել Քրիստիան Ատսուն, ում շնորհվել է նաև լավագույն գոլի համար սահմանված մրցանակը: Քսաներեքամյա գանացի հարձակվողը պատկանում է Լոնդոնի «Չելսիին», վարձավճարով հանդես է գալիս անգլիական մեկ այլ ակումբում` «Էվերտոնում»:
Փոքր եզրափակչում մրցել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ու տանտերերի` Հասարակածային Գվինեայի հավաքականները: Այստեղ էլ հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով, հաղթողը որոշվել է հետխաղյա տասնմեկմետրանոցներով: Առավել հաջողակ են եղել կոնգոցիները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 712

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ