ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Մեկնարկում է «Վերածնունդ-2015»-ը

Մեկնարկում է «Վերածնունդ-2015»-ը
11.03.2015 | 19:27

Ապրիլի 10-23-ին Գյումրիում կկայանա երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 17-րդ մրցույթ-փառատոնը` նվիրված Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին և Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70- ամյակին: Տոնահանդեսին կմասնակցի շուրջ 2700 մարդ` աշխարհի 33 երկրներից:

Մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն են Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, ԱՊՀ-ի Հումանիտար համագործակցության միջպետական միջազգային հիմնադրամը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն ՀԿ-ն:
Փառատոնի անցկացմանը կաջակցեն ՀՀ մշակույթի նախարարությունը և Գյումրու քաղաքապետարանը:
Մրցութային ծրագրի ունկնդրումները կանցկացվեն ապրիլի 10-22-ին Գյումրու մշակութային և ուսումնական հաստատություններում 14 անվանակարգերով (դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, կամերային անսամբլ, ազգային երգեցողություն, ժողովրդական գործիքներ, էստրադային երգեցողություն և էստրադային նվագախմբի գործիքներ, երգչախումբ, կոմպոզիցիա, երաժշտական թատրոն): Մասնակիցները հանդես կգան հինգ տարիքային խմբերով: Մասնագիտական հանձնաժողովների կազմում կընդգրկվեն արվեստի ճանաչված գործիչներ աշխարհի տարբեր երկրներից: Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա ապրիլի 14-ին:

Դիտվել է՝ 906

Մեկնաբանություններ