ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Մենք ձեր փողոցներում ենք

Մենք ձեր փողոցներում ենք
29.04.2015 | 16:22

Իտալիայի հատուկ ծառայությունները բերվել են բարձր պատրաստվածության ռեժիմի՝ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման սպառնալիքների պատճառով։ Ծայրահեղականները սոցկայքում տեղադրել են լուսանկարներ և գրառում՝ «Մենք ձեր փողոցներում ենք։ Սպասեք X ժամին»։ Լուսանկարներն արվել են Հռոմի կենտրոնում, Կոլիզեումի և Էքսպոկենտրոնի ֆոնին, որտեղ շուտով բացվելու է համաշխարհային ցուցահանդես, և նույնիսկ ոստիկանների կողքին։ Հատուկ ծառայությունները փորձում են հետևել՝ ինչ սարքավորման միջոցով են արվել լուսանկարները։ Հետախուզությունում նշում են, որ սպառնալիքները, ամենայն հավանականությամբ, ոչ թե ահաբեկչության մասին նախազգուշացումներ են, այլ երկրի խոցելիությունը ցույց տալու միջոց։

Դիտվել է՝ 1521

Մեկնաբանություններ