Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

ՀԳՄ-ի պուրակը բետոնապատողների դեմ դատական հայց է ներկայացվելու

ՀԳՄ-ի պուրակը բետոնապատողների  դեմ դատական հայց է ներկայացվելու
12.05.2015 | 11:56

Գրողների միության շենքի բակն ավերվում է, այգին ոչնչացվում է բետոնապատման պատճառով: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: ՈՒ քանի որ քաղաքային իշխանություններին դիմելը արդյունք չի տալիս, հարցը լուծելու են դատական կարգով: Իրավապաշտպան Պուշկին Սերոբյանն իր հերթին փաստեց, որ վարձակալած տարածքի միայն 30 տոկոսը իրավունք ունեն կառուցապատելու, մնացած տարածքը պարտավոր են խնամել և բարեկարգել:
ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ նշված տարածքը վարձակալության են տվել մեկ պայմանով. ապահովել գրական մշակութային միջավայր:
Նկատեցի, որ պոեզիայի պուրակ է կառուցվում, պուրակն ինքնին ենթադրում է ծառեր ու կանաչապատ տարածություն, մինչդեռ ոչնչացվում է կանաչ տարածքը։
«Կանաչ տարածքը չի կրճատվում, այնտեղ ոչ մի ծառ չի հատվում: Եթե տաղավար պիտի տեղադրվի, բնականաբար, պիտի տակը բետոնե հիմք լինի, դա ողբերգությո՞ւն է, վանդալի՞զմ: Չեմ հասկանում, անտառներում հազվագյուտ ծառեր են հատում, թող գնան այդ հարցերով զբաղվեն»,- ասաց Պետրոս Դեմիրճյանը։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1531

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ