ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

«Փյունիկը»` չեմպիոն

«Փյունիկը»` չեմպիոն
19.05.2015 | 10:51

Ավարտված 26-րդ տուրով հայտնի դարձավ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի այս մրցաշրջանի չեմպիոնը: Դա «Փյունիկն» է` «Բանանցից» 1:2 հաշվով կրած… պարտությամբ: Մյուս խաղերն ավարտվել են այսպես` 47 ու 46 միավոր ունեցող, երկրորդ, երրորդ տեղերում գտնվող «ՈՒլիսն» ու «Շիրակը» համապատասխանաբար ոչ-ոքի են խաղացել «Ալաշկերտի» (2:2) ու «Գանձասար-Կապանի» հետ (3:3), իսկ «Միկան» 3:0 հաշվով առավելության է հասել աղյուսակը եզրափակող «Արարատի» նկատմամբ: Նշենք նաև` քանի որ օրեր առաջ «Փյունիկը» նվաճել էր նաև երկրի գավաթը, նրա հայեցողությանն է մնում Չեմպիոնների, թե Եվրոպայի լիգայի խաղերին մասնակցելու ընտրությունը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 691

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ