ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Թուրքիայի դատական խորհուրդը անօրինական է համարել նախագահի պալատի կառուցումը

Թուրքիայի դատական խորհուրդը անօրինական է համարել նախագահի պալատի կառուցումը
27.05.2015 | 15:21

Թուրքիայի Գերագույն դատական խորհուրդը չեղարկել է Անկարայի դատարանի որոշումը, որով թույլատրվում էր մայրաքաղաքում Աք Սարայ նախագահական պալատի շինարարությունը՝ հայտնել է Թուրքիայի Ճարտարապետների պալատի Անկարայի բաժնի ղեկավար Թեզջան Քարաքուշ Ջանդանը: Թուրքիայի ճարտարապետների պալատը, որը դեմ էր արտահայտվում նախագահական պալատի կառուցմանը Անկարայում պահպանության տակ գտնվող Աթաթուրքի անտառային տնտեսությունում, ավելի վաղ կառուցելու թույլտվությունը չեղարկելու հայցով դիմել էր երկրի Գերագույն դատական խորհուրդ: «Պահպանվող պատմական տարածքներում արգելվում է որևէ շինարարություն, սակայն Անկարայի դատարանը նախկինում որոշում էր կայացրել հանել այդ սահմանափակումը նախագահական պալատի նկատմամբ: Այսօր Գերագույն դատական մարմինը չեղարկել է այդ որոշումը, դա մեզ շատ է ուրախացնում: Այժմ Թուրքիան պետք է որոշի` ինչ անել ապօրինի կառուցված պալատի հետ», - ասել է գործակալության զրուցակցուհին:

Դիտվել է՝ 1392

Մեկնաբանություններ