ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

ԱՄՆ-ը Կուբային հանել է ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկից

ԱՄՆ-ը Կուբային հանել է ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկից
30.05.2015 | 12:26

ԱՄՆ-ը Կուբային հանել է ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկից՝ հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարությունը: Ահաբեկչության ամերիկյան ցանկից Կուբայի բացառումը վերացնում է 54 տարի տևած տարաձայնություններից հետո ԱՄՆ-ի և Կուբայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման խոչընդոտը:

Դիտվել է՝ 1373

Մեկնաբանություններ