ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ցավակցություն Վրաստանից Օդեսային

Ցավակցություն Վրաստանից Օդեսային
31.05.2015 | 13:26

Թբիլիսիի դատարանը մերժել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու, նախկին վարչապետի, Թբիլիսիի նախկին քաղաքապետի, պաշտպանության և արդարադատության նախկին նախարարների դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը:
Վրաստանի խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Դավիթ Սագանելիձեն ուկրաինական իշխանությունների լուրջ սխալն է համարում Միխեիլ Սաակաշվիլուն Օդեսայի նահանգապետ նշանակելու որոշումը: «Ցավակցում եմ ինձ շատ մոտ ու հարազատ ուկրաինացի ժողովրդին, հատկապես` Օդեսայի բնակչությանը»,- շաբաթ օրը լրագրողներին հայտարարել է Սագանելիձեն: Նրա գնահատմամբ` «դա շատ լուրջ սխալ է ՈՒկրաինայի իշխանության կողմից»: «Սակայն որոշողն իրենք են, և ես չեմ միջամտում նրանց գործերին: Տա Աստված, որ Սաակաշվիլին գաղափարապես փոփոխված լինի, և մենք գործ ունենանք ուրիշ մարդու հետ, թեև ես դա անհնար եմ համարում»,- հավելել է Դավիթ Սագանելիձեն:
Նա վստահ է, որ տարիներ անց ուկրաինացի ժողովուրդը կտեսնի, թե ինչպիսին է Սաակաշվիլին իրականում:

Դիտվել է՝ 1430

Մեկնաբանություններ