Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Գիտական մրցույթ

Գիտական մրցույթ
04.06.2015 | 01:31

Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո 2001թ. հիմնադրված Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը (ԳԿՀԱՀ) Հայաստանի Հանրապետության գիտնականներին և հետազոտողներին հրավիրում է 2016թ. գիտական դրամաշնորհիմրցույթի: Մրցույթի արդյունքները կհայտարարվեն 2016թ. հունվարին: Յուրաքանչյուր դրամաշնորհի չափը մինչև 5000 ԱՄՆ դոլար է: Գիտական դրամաշնորհի մրցույթի մասնակիցների դիմումներն ընդունվում են ԳԿՀԱՀ համացանցային պորտալի միջոցով, որը տեղակայված է կայքի ենթաբաժիններում (www.ansef.org) կամ անմիջապես համացանցային հետևյալ կայքի միջոցով`ansef.herokuapp.com մինչև 2015թ. օգոստոսի 31-ը:
ԳԿՀԱՀ 2016 մրցույթի շրջանակներում կտրամադրվի 31 դրամաշնորհ, որից հինգը սահմանված է ՀՀ նախագահի հովանու ներքո գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի և մեկը Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերության կողմից: ՀՀ նախագահի հովանու ներքո գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի կողմից հատկացրած 5 դրամաշնորհը կտրվի կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի, տեխնիկական և երկրի մասին գիտությունների բնագավառներում գիտական աշխատանքներ իրականացրած մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներին:

Դիտվել է՝ 1919

Մեկնաբանություններ