Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Չինական պարիսպը անհետանո՞ւմ է

Չինական պարիսպը անհետանո՞ւմ է
01.07.2015 | 00:11

Չինաստանի մեծ պարսպի մոտ մեկ երրորդը անհետացել է` բնական ու մարդկային գործոնի ազդեցությամբ: Չինական մեծ պարսպի ընկերակցությունը պարզել է, որ որոշ հատվածներում պարիսպը չի դիմանում անձրևին ու քամուն: The Independent-ը գրում է, որ չինական մամուլի տեղեկություններով՝ դարերի ընթացքում պարսպի ընդհանուր երկարությունից անհետացել է 1962 կմ: Չքավոր մարդիկ պարսպի աղյուսը գողանում են մասնավորապես Լուլոն շրջանում` իրենց կացարանների շինարարության նպատակով: Չինաստանի օրենքներով` Մեծ պարսպից քարեր գողացողները պետք է տուգանվեն 5000 յուանով: Պարսպի վիճակը որոշ վայրերում այնքան անմխիթար է, որ գիտնականները սկսել են տարբեր երկարություններ նշել` 9000 կմ-ից մինչև 21000 կմ:

Դիտվել է՝ 1096

Մեկնաբանություններ