ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Թուրքիան ԱՄՆ-ին ներկայացրել է Մոսուլի հարցում «Ինջիրլիքի» ավիաբազայից օգտվելու նախապայման

Թուրքիան ԱՄՆ-ին ներկայացրել է Մոսուլի հարցում «Ինջիրլիքի» ավիաբազայից օգտվելու նախապայման
08.07.2015 | 18:50

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ, բանակի պաշտոնաթող գեներալ Ջոն Ալենի գլխավորած պատվիրակությունը Թուրքիայում հանդիպել է առաջին փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ: Հանդիպումը տևել է մոտ 8 ժամ: Ամերիկյան պատվիրակության կազմում էր Պենտագոնի խորհրդական Քրիստին Վորմութը: Հանդիպման ժամանակ քննարկվել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հարցը, ամերիկյան կողմը ցանկություն է հայտնել Մոսուլը ԴԱԻՇ-ից ազատագրելու գործողության համար օգտագործել «Ինջիրլիքի» ավիաբազան, որտեղից կարող են գործել մարտական ինքնաթիռներն ու հարվածային անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ): Թուրքական կողմը պայման է դրել՝ «Դեմոկրատական միություն» կուսակցությունը (PYD) թուրք-սիրիական սահմանին «Քրդական գոտի» չձևավորի։ Այս կուսակցությունը թուրքական կողմը որակում է որպես «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) սիրիական թև: Թուրքական կողմը չի ցանկանում, որ այդ տարածաշրջանը հայտնվի PYD-ի կամ ԴԱԻՇ-ի ձեռքում: Ավելի վաղ Բարաք Օբաման հայտարարել էր, որ ինտենսիվացվելու են ԴԱԻՇ-ի դեմ ավիահարվածները:

Դիտվել է՝ 1976

Մեկնաբանություններ