Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Գնահատում է Էնրիկեն

Գնահատում է Էնրիկեն
28.07.2015 | 12:21

«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն բարձր է գնահատել «Մանչեստր Յունայթեդի» շանսերը գալիք մրցաշրջանում, ասելով. «Վան Գալի ղեկավարությամբ ու նման ֆուտբոլիստներով «Մանչեստր Յունայթեդը» կարող է ցանկացած հարց լուծել: Երկու մրցաշրջան առաջ «Բարսելոնը» որևէ տիտղոս չէր նվաճել, սակայն նախորդում մենք երեքն ունեցանք: «Մանչեստր Յունայթեդը» մեծագույն ակումբ է և գալիք մրցաշրջանում կարող է կրկնել մեր նվաճումը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 945

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ