Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Մեկ միլիոն եվրո՝ Սիրիայի գաղթականներին

Մեկ միլիոն եվրո՝  Սիրիայի գաղթականներին
11.09.2015 | 12:08

Ակումբի պաշտոնական կայքի ներկայացմամբ՝ «Պարի Սեն Ժերմենի» ղեկավարությունը պատրաստ է մեկ միլիոն եվրո նվիրաբերելու Սիրիայի գաղթականներին, ովքեր պատերազմական գործողությունների բերած սարսափների պատճառով հարկադրված լքում են հայրենական օջախները: Ավելի վաղ նման քայլի էին գնացել Մադրիդի «Ռեալը», Մյունխենի «Բավարիան», պորտուգալական «Պորտուն»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 887

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ