ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Սմբատ Հակոբյանի դեմ հարձակման քննությունը փորձաքար է

23.09.2015 | 16:48

Հայաստանի իշխանությունները պետք է անմիջապես քննեն Ազատամարտիկների դաշինքի անդամ Սմբատ Հակոբյանի ծեծը և պատասխանատվության կանչեն մեղավորներին՝ հայտարարել է Human Rights Watch-ը: Երևանում սեպտեմբերի 21-ի բողոքի ակցիայից հետո ազատամարտիկի դաժան ծեծի առնչությամբ երեկ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է միջադեպի հայտնի մանրամասները: «Ոչ մի խաղաղ ցուցարար չպետք է վախենա սոսկ իր տեսակետները արտահայտելու համար դաժան ծեծի ենթարկվելուց»,- շեշտել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրենի տեղակալ Ռեյչըլ Դենբերը՝ շեշտելով․ «Սմբատ Հակոբյանի վրա արգահատելի հարձակման քննության արդյունավետությունը իրական թեստ կլինի, թե որքանով լուրջ է Հայաստանի կառավարությունը վերաբերվում ազատ խոսքի և խաղաղ հավաքների իր հանձնառությանը»:

Human Rights Watch-ը մատնանշում է նաև Հայաստանում ազատամարտիկների նկատմամբ անցած տարվա հարձակումները, այս տարվա հունիսին ոստիկանության ուժի գործադրումը էլեկտրականության սակագնի բարձրացման դեմ բողոքող ցուցարարների նկատմամբ՝ հիշեցնելով մարդու իրավունքների ոլորտում երկրի ստանձնած միջազգային պարտավորությունները:

Դիտվել է՝ 1247

Մեկնաբանություններ