Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ադրբեջանական և այլ կեղծ լրատվական աղբյուրներ, որոնք կարող են շփոթմունք առաջացնել

Ադրբեջանական և այլ կեղծ լրատվական աղբյուրներ, որոնք կարող են շփոթմունք առաջացնել
27.09.2015 | 19:48

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգային էջում նշել է ադրբեջանական և այլ կեղծ լրատվական աղբյուրներ՝ անելով հետևյալ գրառումը.

«Այս պահին ադրբեջանական կողմն ունի մի քանի աղբյուր, որոնք կարող են շփոթեցում առաջացնել»: Փորձագետը նշել է ArmenianReport.com կայքը՝ ընդգծելով, որ ռուսալեզու, իրեն հայկականի տեղ դրած ադրբեջանական կայք է: Armenia.az, Irevanaz.com կայքերն էլ, ըստ փորձագետի՝ ադրբեջանական, հայալեզու լրատվականներ են:
«Կան նաև աղբյուրներ, որոնք անմիջական ադրբեջանական ազդեցության տակ են»,-գրել է Սամվել Մարտիրոսյանը, նշելով vestikavkaza.ru կայքը և նույն կայքի անգլերեն՝ vestnikkavkaza.net տարբերակը: «Սա ռուսաստանյան կայք է, որը ոչ պաշտոնապես, ադրբեջանական լոբբինգով է զբաղվում, սրանց նյութերը քարոզչական են»,- գրել է փորձագետը: politrus.com-ն կայքն էլ, փորձագետի զգուշացմամբ, ժամանակ առ ժամանակ տեղադրում է ադրբեջանական քարոզչական նյութեր, որոնք հետագայում հատուկ հայաստանյան լսարանի համար գումարով գովազդվում են Ֆեյսբուքում: «Կան աղբյուրներ, որոնք թույլ են տալիս յուրաքանչյուրին տեղադրել նյութեր։ Այս կայքը՝ oximity.com, շատ ուժեղ ազդեցություն ունի հայաստանյան ցանցում, սակայն դրա աղբյուրները միշտ չեն ստուգված»,- նշել է փորձագետը՝ հավելելով, որ գերադասելի է գտնել սկզբնաղբյուրը և այս աղբյուրից նյութեր չտարածել:

Դիտվել է՝ 2275

Մեկնաբանություններ