ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Եվ դո՞ւ, Պլատինի

Եվ դո՞ւ, Պլատինի
29.09.2015 | 11:11

Շվեյցարիայի իշխանությունները սեպտեմբերի 25-ին քրեական գործ են հարուցել ՖԻՖԱ-ի նախագահ Ժոզեֆ Բլատերի նկատմամբ, ում կասկածում են հափշտակումների ու ծառայողական պարտականությունների չարաշահման մեջ: ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարանում արդեն իսկ հետախուզումներ են իրականացվել, իսկ ավելի վաղ ՖԻՖԱ-ն ծառայողական պարտականություններից հեռացրել էր Բլատերի մերձավորագույն օգնականին՝ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեին:
Այս ամենը շատ ավելի հետաքրքրական է ներկայանում ու նույնքան հետաքրքրական երանգներ է ստանում մի ոչ պակաս ուշագրավ մանրամասնի հիշատակումով: Բլատերին ներկայացվող մեղադրանքների մեջ նշվում է նաև ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, ում համաշխարհային ֆուտբոլի գլխավոր ֆեդերացիայի վերջին տասնյոթ տարիների անփոփոխ նախագահը 2011 թ. փետրվարին երկու միլիոն շվեյցարական ֆրանկի չափով կաշառք է տվել, իսկ Միշել Պլատինին, չմոռանանք, 2016-ի սկզբներին կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի հիմնական հավակնորդներից մեկն է ու, բացի այդ, շատ ակտիվ դերակատարում է ունեցել Բլատերին նախագահի պաշտոնից «հրաժարեցնելու» գործում:
Իշխանությունների հարուցած մեղադրականում նաև այլ փաստեր են վկայակոչվում, սակայն եկեք դրանք թողնենք մի կողմ, քանզի նախընտրական շեմին այլ բաներն ավելի մեծ կարևորություն են ստանուն: Ստացվում է այնպես, որ նավը կործանվելուց առաջ կարող է իր հետ նաև ուրիշ բաներ էլ կործանել, իսկ սա բնավ էլ այն դեպքը չէ, երբ ասում են, թե ընկերովի մահը հարսանիք է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 668

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ