ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Ռամազոտին` Երևանում

Ռամազոտին` Երևանում
14.10.2015 | 13:51

Իտալացի հանրահայտ երգիչ և երգահան Էրոս Ռամազոտին «Perfetto-2016» համաշխարհային շրջագայության շրջանակում ելույթ է ունենալու նաև Երևանում:

Համերգը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային դահլիճում, 2016-ի ապրիլի 26-ին: Կազմակերպիչներն են «Trident Music», «Global Communications» և «Forpostart Production» ընկերությունները: Ռոմանտիկ բալլադների արքան համաշխարհային շրջագայության ընթացքում ավելի քան 34 համերգ կունենա: «Perfetto-2016» շրջագայությամբ նա մտադիր է գովազդել իր նոր համանուն ալբոմը, որտեղ զետեղված է 15 երգ:
Ի՞նչ կարժենան երևանյան համերգի տոմսերը, ե՞րբ կլինեն դրանք վաճառքում: Մեր տեղեկություններով` սույն հարցերի պատասխանը Ռամազոտիի արվեստի սիրահարները, հավանաբար, կստանան հոկտեմբերի վերջին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 957

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ