ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

«Հայկական գույներն ինձ համար նորություն էին, դրանք շատ խոսուն են»

«Հայկական գույներն ինձ համար նորություն էին, դրանք շատ խոսուն են»
22.10.2015 | 14:54

Այսօր Երևանի պատմության թանգարանում կբացվի «Ավանդույթից արդիականություն» խորագիրը կրող հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդեսը: Կազմակերպիչը Վարդիթեր Հարությունյանն է (ԷՅԲԻՔ կազմակերպության տնօրեն): Ցուցահանդեսը նվիրվում է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան բացմանը:

Հայ և ճապոնացի արվեստագետները՝ մինչ ցուցահանդեսի բացումը, հանդիպեցին լրագրողների հետ:
«Իրատեսի» «Ի՞նչ ընդգծված տարբերություն կա հայկական և ճապոնական ժամանակակից նկարչության մեջ, և ի՞նչ են տալիս նման միջոցառումները երկուստեք» հարցերին ի պատասխան նկարիչ, նախկին հայ-ճապոնական ցուցահանդեսների համադրող ԱՐԱ ՀԱՅԹԱՅԱՆՆ ասաց, որ ճապոնական նկարչության մեջ ավանդույթն ու արդիականությունը չունեն սահմանագիծ, մեզ մոտ այդ կապը կարծես խզվել է. «Խորհրդային տարիներին առհասարակ ավանդականը երկրորդ պլան մղվեց թե՛ կենցաղում, թե՛ արվեստում, և բոլորովին նոր մեթոդներ առաջ եկան: Հիմա նոր-նոր տարբեր ժանրերում փորձում են վերականգնել ավանդականը: Ճապոնացիների մոտ վերականգնելու խնդիր չի եղել. ավանդականը սահուն կերպով գերաճել է՝ դարձել գերարդիական: Այսինքն՝ հիմքում ավանդականն է, բայց աշխարհից վերցնում են նոր տարրեր, արդիականացնում ու մատուցում են աշխարհին»: Նկարիչն ընդգծեց, որ շատ տարբեր է մեր թե երկրի, թե մշակույթի ճակատագիրը, և հետաքրքիր է, թե ինչպես են կարողանում ավանդականը արդիականացնել: Այդ մեթոդը մեզ համար շատ կարևոր է:


Ճապոնացի նկարիչ Միյադակի Միեն հայկական արվեստին ծանոթացել է Ճապոնիայում բացված ցուցահանդեսի ժամանակ: «Հայկական գույներն ինձ համար նորություն էին, դրանք շատ խոսուն են ու տարբերվում են Ճապոնական գույներից, անգամ եվրոպականից»,- ասաց նա:
Էմմա Յուկիի կարծիքով՝տարբեր են ոչ թե երկրների, այլ նկարիչների աշխատանքները. «Ճապոնացի, նաև հայ նկարիչների նկարներում կարող եք տեսնել բազմազանություն: Յուրաքաչյուր արվեստագետ իր նման է ստեղծագործում և չի կրկնում մյուսներին»:
«Հայ նկարիչները, ինչպես հարկն է, ներկայացվո՞ւմ են Ճապոնիայում, բավարար համարում եք այն, ինչ արվում է մշակութային երկխոսություն ասվածն ապահովելու համար»,- հետաքրքրվեցի:
«Բավարար չեմ համարում անշուշտ: Ճապոնացիները ցուցահանդեսների ժամանակ միշտ որոշակի խմբով այցելում են Հայաստան: Մեր նկարիչները չունեն այդ հնարավորությունը: Բայց բավարար է նրանով, որ փորձում ենք գոնե ակտիվ պահել արվեստագետների շփումը»,- ասաց Արա Հայթայանը:
Նշենք, որ հայ-ճապոնական արվեստագետների ցուցահանդես կբացվի նաև վաղը Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1221

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ