ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Արիֆ Յունուսը դուրս եկավ բանտից

Արիֆ Յունուսը դուրս եկավ բանտից
12.11.2015 | 20:23

Բաքվի վերաքննիչ դատարանը Արիֆ Յունուսի նկատմամբ խափանման միջոցը փոխարինել է տնային կալանքով, իրավապաշտպանը ազատ է արձակվել դատարանի դահլիճից՝ հայտնում է Haqqin.az ինտերնետային պարբերականը: Հոկտեմբերի 30-ին Արիֆ Յունուսի առողջական վիճակը վատացել էր, և նա տեղափոխվել էր արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության բուժհաստատություն, սակայն հոսպիտալացումից հետո էլ իրավապաշտպանի վիճակը չէր բարելավել: Իրավապաշտպան ամուսիններ Լեյլա և Արիֆ Յունուսներին օգոստոսին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը դատապարտել է 8,5 և 7 տարվա ազատազրկման՝ խոշոր չափի մեքենայությունների, ապօրինի ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, փաստաթղթեր կեղծելու, խոշոր չափերի հասնող վնաս պատճառելու և մեքենայության մեղադրանքներով:

Դիտվել է՝ 1153

Մեկնաբանություններ